![]() |
|
Ինտերնետի Թափանցումը Հայաստանում (Հետազոտություն) |
|
|
Մայիս 24, 2016. Երևան, Հայաստան. Իգոր Մկրտումյանը և Լիաննա Գալստյանը անցկացրեցին նոր ԻՀ ՀԿ անդամների առաջին խմբի նիստը: Նիստի նպատակն էր ծանոթացնել նոր անդամներին Ինտերնետ միության նպատակների, ռեսուրսների և գալիք միջոցառումների հետ: Ներկա էին հետևյալ անդամները՝ Քրիստինա Հակոբյան, Գևորք Ալեքսանդրյան, Լիլիթ Խաչատրյան, Լիանա Գզողյան, Աննա Պետրոսյան, Թենգիզ Կարապետով, Եվգենիյա Ղազարյան, Միխեիլ Ակոպով, Ասղիկ Ազարյան, Անի Սիմոնյան, Մամիկոն Արաքելյան, Նարեկ Վարդանյան, Քրիստինե Գեվորքյան, Մարգարիտա Հովհաննիսյան:
Մայիս 23, 2016. Երևան, Հայաստան. Իգոր Մկրտումյանը և Արման Ներսիսյանը մասնակցեցին ARMIX-ի վարչության նիստին, որտեղ քննակվել էր Akamai քեշ սերվերների տեղադրման հարցը: Մայիս 19, 2016. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն ընդունեց 12 նոր անդամ՝ May 17, 2016. Իգոր Մկրտումյանը և Լիաննա Գալստյանը մասնակցեցին առ-ցանց Chapters AC հանդիպմանը հետևյալ օրակարգով՝ Մայիս 17, 2016. Մինսկ, Բելարուս. ԻՀ ՀԿ-ի տնօրեն Արման Ներսիսյանը և անդամ Արման Խաչատրյանը մասնակցեցին Բելարուսի IGF համաժողովին: Մայիս 13, 2016. Տեղի ունեցավ ISOC-ի Beyond the Net ծրագրի մենաշնորհ ստացողների եռամսյակային հարցազրույցը: Նպատակն էր՝ ծանոթանալ ISOC-ի նախագծերի առաջընթացի հետ: Ինչ է կատարված և ինչը պետք է լավացվի: Հարցազրույցը վարում էր Իլդա Սիմաոն, Internet Society Grants Manager: Իգոր Մկրտումյանը զեկուցեց "Ինտերներ ռադիո տեսողության պրոբլեմներ ունեցողների համար" ծրագրի առաջընթացի մասին: Մայիս 11, 2016. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն ընդունեց 17 նոր անդամ՝ Մայիս 10, 2016. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ ԻՀ ՀԿ-ի վարչության նիստ հետևյալ օրակարգով՝ Մայիս 5, 2016. Երևան, Հայաստան. Տեղեկատվությունը ԻՀ ՀԿ-ի նախագծի մասին ”Internet Radio for visually impaired people” հրապարակվել է Համաշխարհային Ինտերնետ Միության կայքում: Մայիս 4, 2016. Երևան, Հայաստան. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում կայացավ «.հայ» հայատառ դոմենային գոտու բացման շնորհանդեսը: Մայիս 3, 2016. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն և Հայաստանի կույրերի միության մշակույթի տունը համաձայնագիր ստորագրեցին Ինտերնետի ոլորտում համագործակցությամ մասին: Մայիս 2, 2016. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն ընդունեց 13 նոր անդամ՝ Ապրիլ 22-23. Բյուրական, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն հովանավորել էր NASA Space Apps Challenge Armenia 2016 միջոցառումը, որը նվիրված էր տիեզերական կիրառական ծրագրերի մշակմանը: ԻՀ ՀԿ-ի վարչության անդամ Կարեն Երզնկանյանը եղել է ժյուրիի անդամ: Ապրիլ 22. Բելգրադ, Սերբիա. ԻՀ ՀԿ-ի վարչության անդամ Լիաննա Գալստյանը և անդամներ Հովհաննես Աղաջանյանը, Անի Դալաքյանը մասնակցեցին երկրորդ տարեկան SEEDIG-ի համաժողովին: Ապրիլ 15, 2016. Մադրիդ, Իսպանիա. ԻՀ ՀԿ-ի վարչության անդամ Աննա Կարակհանյանը մասնակցեց European Chapter Advocacy հանդիպմանը Մադրիդում: Ապրիլ 15, 2016. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն և Մեդիակրթության կենտրոնը համաձայնագիր ստորագրեցին Ինտերնետում երեխաների անվտանգության ապահովման համատեղ աշխատանքների մասին: Ապրիլ 13, 2016. Երևան, Հայաստան. Տեղի ունեցավ ԻՀ ՀԿ-ի վարչության նիստ, որտեղ վարչության անդամ Լիաննա Գալստյանը պատմեց իր գործուղման մասին ICANN55 համաժողովին Մառաքեշում: Նիստի ժամանակ Armenian Script Generation Panel -ի անդամներին հանձնվեցին ICANN-ի կողմից տրամադրված Նվաճման Սերտիֆիկատներ: Ապրիլ 10. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն որոշեց 2016 Հայկական Ինտերնետ Կառավարման Համաժողովը անցկացնել 2016թ Հոկտեմբերի 5-ին և հայտարարեց թեմաների հավաքագրում: Մարտ 22, 2016. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ի անդամ Նարինե Խաչատրյանը և փոխնախագահ Գրիգորի Սաղյանը մասնակցեցին Հանրային հեռուստատեսության առավոտյան հարցազրույցին "Երեխաների անվտանգությունը Ինտերնետում " թեմայով: Մարտ 21, 2016. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ի փոխնախագահ Գրիգորի Սաղյանը, վարչության անդամ Լիանա Գալստյանը և անդամ Կարեն Գասպարյանը մասնակցեցին "Cyber security Sector Development in Armenia. From fragmental regulation to strategy." միջազգային սեմինաին: Մարտ 11, 2016. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ում կայացավ Ապահով Համացանց ծրագրի խորհրդի նիստը, որըհաստատեց 2016 թ. գործողությունների ծրագրի փոփոխութոյունները: :
Մարտ 9, 2016. Մարաքեշ, Մարոկկո. ԻՀ ՀԿ-ի Ինտերնետում հայկական լեզվի զարգացման խումբը պարգևատրվեց ICANN-ի վկայագրով: Մարտ 5-10, 2016. Մարաքեշ, Մարոկկո. ԻՀ ՀԿ-ի վաարչության անդամներ Սիրանուշ Վարդանյանը (APRALO-ի նախագահ) և Լիաննա Գալստյանը մասնակցեցին ICANN55 համաժողովին: Մարտ 7, 2016. ISOC. Ժնեվ. ԻՀ ՀԿ ծրագրի “Ինտերնետ ռադիո կույրերի համար” առաջին բլոգը հրապարակվել է Համաշխարհային Ինտերնետ միուլյան կոշմից: Մարտ 7, 2016. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն ստորագրեց համաշխարհային Ինտերնետ միությնան կողմից առաջարկված Կանոնադրության նամակը: Մարտ 4, 2016. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն հայտարարեց Մոսկվայում կայանալիք Ռուսական Ինտերնետ Կառավարման Համաժողովի (RIGF2016) մասնակցության դիմումների ընդունում: Մարտ 4, 2016. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն 3 դիմում է սատցել վարչության անդամներ Գրիգորի Սաղյանից, Ավետիկ Եսայանից և Աննա Կարախանյանից Մադրիդում կայանալիք համաշխարհային Ինտերնետ միությնան կոնֆերանսի մասնակցության համար: Վիճակախաղի արդյունքում ընտրվեց Աննա Կարախանյանը: Մարտ 3, 2016. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն ավարտեց համաշխարհային Ինտերնետ միությնան մենաշնորհի շրջանակներում կույրերի մշակույթի տանը Ձայնագրման Ստուդիայի կառուցումը և Ինտերնետի լուսատար մալուխի միացումը: Մարտ 1, 2016. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն հայտարարեց .հայ դոմենում ազատ դոմենների գրանցման սկիզբը: Փետրվար 26, 2016. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն հայտարարեց Մադրիդում կայանալիք համաշխարհային Ինտերնետ միությնան կոնֆերանսի մասնակցության դիմումների ընդունում: Փետրվար 25, 2016. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-մասնակցեց CENTR-ի 2016 Stat հարցմանը: Փետրվար 19, 2016. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ. Հայաստանի առաջատար ռեգիստրարներից մեկը շնորհանդես ներկայացրեց նվիրված դոմենների գրանցման քանակը ավելացնելու մարկետինգային ռազմավարությանը: Փետրվար 16-19, 2016. Օկլենդ, Նոր Զելանդիա. ԻՀ ՀԿ-ի վաարչության անդամներ Սիրանուշ Վարդանյանը (APRALO-ի նախագահ) և Լիաննա Գալստյանը մասնակցեցին APTLD69 համաժողովին: Փետրվար 8, 2016. Երևան, Հայաստան. ԻՀ Հ-ի փոխնախագահ Գ.Սաղյանը «Նոյյան տապան» լրատվական գործակալությունում անցկացրեց ասուլիս նվիրված փետրվարի 8-ը ողջ աշխարհում անվտանգ համացանցի օր հայտարարելու կապակցությամբ: Փետրվար 7, 2016. Երևան, Հայաստան. ԻՀ Հ-ի փոխնախագահ Գ.Սաղյանը «Նոյյան տապան» լրատվական գործակալությունում անցկացրեց ասուլիս նվիրված հայատառ դոմենի գրանցումները սկսելու վերաբերյալ: Փետրվար 1, 2016. Երևան, Հայաստան. .հայ դոմենային գոտում սկսվել է հայատառ դոմենային անունների գրանցման շուկայի առաջխաղացման գործընթաց: Փետրվար 1, 2016. Երևան, Հայաստան. AMNIC–ը ավելացրել է անձնական տվյալների թաքցնելու հնարավորությունը նոր դոմեններ գրանցելու ժամանակ: Հունվար 27, 2016. Երևան, Հայաստան. The Arcaler Scorecard-ը, որի ղեկավարն է ԻՀ ՀԿ-ի վարչության անդամ Գրիգորի Վահանյանը, հրապարակել է վիրտուալ ինտելեկտուալ կապիտալի ինդեքսների համեմատական ցուցանիշները` ըստ 2015թ.դեկտեմբեր ամսվա տվյալների հետևյալ Հայկական և միջազգային կայքերի համար. Դեկտեմբեր 27, 2015. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն նորացրեց անդամների ցուցակը հեռացնելով անդամներին, որոնք դադարեցրել էին անդամավճարների մուծելը և հետաքրքրություն չէին ցուցաբերում ԻՀ ՀԿ-ի աշխատանքներին մասնակցելու: Նոր անդամության դիմումներ քննարկվեցին և նոր անդամներ ընդունվեցին: Դեկտեմբեր 25, 2015. Երևան, Հայաստան. ԻՀՀԿ-ում տեղադրվեց Smart LightRaise ինտերակտիվ պրոյեկտոր: Դեկտեմբեր 10, 2015. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն երկու օգտագործված համակարգիչներ նվիրաբերեց Մեդիակրթության կենտրոնին Շենգավիթ համայնքի հատուկ կարիք ունեցող երեխաների համակարգչային կարողությունների զարգացման ծրագրին: Դեկտեմբեր 2-3, 2015. Երևան, Հայաստան. Իլդա Սիմաոն, համաշխարհային Ինտերնետ Համայանքի շնորհերի համակարգողը, այցելեց ԻՀ ՀԿ-ն ծանոթանալու նրա գործունեության հետ կույր և վատ տեսողություն ունեցող հաշմանդամների համայնքում: Այցելության շրջանակներում նա ծանոթացավ կույրերի մշակույթի տան ղեկավարության հետ և խորհդակցեց Ինտերնետ ռադիո նախագծի անձնակազմի հետ, որը շնորհ է ստացել այդ նախագիծը կատարելու համար: Դեկտեմբեր 2, 2015. Երևան, Հայաստան. The Arcaler Scorecard-ը, որի ղեկավարն է ԻՀ ՀԿ-ի վարչության անդամ Գրիգորի Վահանյանը, հրապարակել է վիրտուալ ինտելեկտուալ կապիտալի ինդեքսների համեմատական ցուցանիշները` ըստ 2015թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների տվյալների հետևյալ Հայկական և միջազգային կայքերի համար. Նոյեմբեր 30, 2015. Երևան, Հայաստան. Հայաստանի ամերիկյան համալսարանը ԻՀ ՀԿ-ին նվիրաբերել է օգտագործված համակարգիչների:Նորացնելուց հետո նրանք պետք է տրամադրվեն դպրոցներին և գրադարաններին: Նոյեմբեր 25, 2015. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն տեղափոխեց երկրի DNSսերվերները նոր ժամանակակից տվյալների կենտրոն: Նոյեմբեր 10-13, João Pessoa, Բրազիլիա. ԻՀՀԿ-ի վարչության անդամներ Լիանա Գալստյանը և ԱՊՐԱԼՈ-ի նախագահ Սիրանուշ Վարդանյանը մասնակցեցին Ինտերնետի կառավարման համաժողովում (IGF) 2015 Բրազիլիայում:
Նոյեմբեր 01-03, 2015. Երևան, Հայաստան. ԻՀՀԿ-ի տնօրեն Արման Ներսիսյանը և ԻՀՀԿ-ի անդամ Արման Խաչատրյանը այցելեցին BY և БЕЛ ռեգիստրները Մինսկում, Բելարուս, և քննարկկեցին դոմենների մարկետինգի հարցերը: Հոկտեմբեր 26, 2015. Բերլին, Գերմանիյա. ԻՀ ՀԿ-ի փոխնախագահ, ARMIX-ի վարչության նախագահ Ալբերտ Տոնեյանը մասնակցեց EURO-IX-ի 27րդ համաժողովում: Հոկտեմբեր 26, 2015. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն մասնակցեց CENTR-ի “Stat Supplement: Registrant location (2015)” հարցմանը: Հոկտեմբեր 25, 2015. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն տեղադրեց նոր ավելի հզոր երկրի DNS սերվերներ: Հոկտեմբեր 23, 2015. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն տրամդրեց անվճար ինտերնետ հասանելիություն հաշմանդամ անձին: Հոկտեմբեր 22, 2015. Ժնեւ, Շվեյցարիա. Beyond the Net Funding Programme կոմիտեն շնորհ տրամադրեց Հայաստանյան մասնաճյուղի “Internet Radio for People with Visual Impairments” նախագծին: Հոկտեմբեր 21, 2015. ICANN, ԱՄՆ. Հայկական GP Root գոտու հասարակություն մեկնաբանությունների ժամկետը փակվել է եւ անձնակազմի ամփոփումը հրապարակվել: Հոկտեմբեր 21, 2015. Դուբլին, Իռլանդիա. ԻՀ ՀԿ-ի վարչության անդամ Լիանա Գալստյանը շնորհանդես ունեցավ Հայկական IDN նախագծի կարգավիճակի մասին: Հոկտեմբեր 20, 2015. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն մասնակցել է CENTR-ի “Stat Supplement: Registrant location (2015)” ուսումնասիրությունը: Հոկտեմբեր 19, 2015. Դուբլին, Իռլանդիա. . ԻՀ ՀԿ-ի վարչության անդամ, APRALO-ի նախագահ Սիրանուշ Վարդանյանը արժանացել է Առաջնորդության մրցանակի ICANN54 կոնֆերանսում: Հոկտեմբեր 18-22, 2015. Դուբլին, Իռլանդիա. ԻՀ ՀԿ-ի վարչության անդամներ Լիանա Գալստյանը, Սիրանուշ Վարդանյանը և ԻՀ ՀԿ-ի անդամ Նարինե Խաչատրյանը մասնակցեցին ICANN54 կոնֆերանսում: Հոկտեմբեր 13, 2015. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ի շնորհնդեսի օր: ԻՀ ՀԿ-ի վարչության անդամ Կարեն Երզնկանյանը ներկայացրեց երկու շնորհնդես Smartcity եւ Condominium Service Management: ԻՀ ՀԿ-ի անդամ Գագիկ Սարգսյանը ներկայացրեց շնորհնդես Հայաստանյան ՓՄՁ-ների Ինտերնետում նեկայացված լինելու մասին: Հոկտեմբեր 02-04, 2015. Երևան, Հայաստան. ԻՀՀԿ-ի անդամները այցելեցին Digitec 2015 Expo ցուցահանդեսը: Սեպտեմբեր 16, 2015. Երևան, Հայաստան. RIPE ցանցային կոորդինացիոն կենտրոնի (RIPE NCC) տնօրեն Աքսել Պաուլիկը այցելեց ԻՀ ՀԿ-ի գրասենյակը: Սեպտեմբեր 15-16. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն ընկերակցել է RIPE NCC-ին ռեգիոնալ կոնֆերանսը Երևանում կազմակերպելու հարցում: Ի.Մկրտումյանը շնորհանդես ներկայացրեց Հայկական Ինտերնետ ռեգիստր համակարգի մասին: Վ.Հովսեփյանի շնորհանդեսը նվիրված էր Հայկական Ինտերնետ տրաֆիկի փոխանակման կենտրոնի (ArmIX) գործունեությանը: Սեպտեմբեր 10. 2015. Երևան, Հայաստան. Լիտվայի Ինտերնետ ռեգիստի մենեջեր, Դայվա Տամուլյոենեն, և Լատվիայի NIC.lv-ի տնօրեն, Կատրինա Սատակին, այցելեցին ԻՀ ՀԿ-ի գրասենյակը: Սեպտեմբեր 9-10. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն ընկերակցել է ccTLD.ru կենտրոնին TLDCON-2015 կոնֆերանսի կազմակերպմանը: Ի.Մկրտումյանը մասնակցել է իբրև խոսնակ կոնֆերանսի բացմանը և շնորհանդես է ներկայացրել հայատառ դոմենի վերաբերյալ IDN նիստի ժամանակ: Կ.Բաբաջանյանը շնորհանդես է ներկայացրել Հայական առաջատար ռեգիստրարի գործունեության մասին: ![]() Հուլիս 27, 2015. Երևան, Հայաստան, AMNIC. icloud.am դոմենը կասեցվել է AMNIC կենտրոնի կողմից CERT.AM-ի խնդրանքով "ֆիշինգային կայք" որակավորմամբ: Հուլիս 23, 2015. ICANN, USA. “Proposal for Armenian Script Root Zone Label Generation Rules (LGR)” առաջարկությունը հայտարարվել է հանրային քննարկումների համար հնարավորություն տալու այն անձանց, ովքեր չեն մասնակցել Հայկական Generation Panel-ի աշխատանքներին, հայտնել իրենց կարծիքը: Հուլիս 20, 2015. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն մասնակցեց CENTR-ի “Public access to TLD zone content”, “Statistical Survey 2015” և “Reverse whois lookup service” հարցումներին: Հուլիս 14, 2015. Երևան, Հայաստան, AMNIC. “thepiratebay.am” և “piratebay.am” դոմենները կասեցվել են AMNIC կենտրոնի կանոնները խախտելու համար՝ դոմենները գրանցված են եղել գոյություն չունեցող կազմակերպության անունից: Հուլիս 10, 2015. Երևան, Հայաստան. AMNIC-ի ցանցում տեղադրվել է K-root սերվերի Anycast հանգույց: Հուլիս 1-3, 2015, Մոսկվա, Ռուսաստան. ԻՀ ՀԿ վարչության անդամ Աննա Կարախանյանը, ԻՀ ՀԿ անդամներ, Արման Խաչատրյանը և Կրիստինա Բաբաջանյանը մասնակցեցին DOMINO-2015 Ռեգիստրարների հանդիպմանը, որը կազմակերպել էր Ռուսական Ռեգիստրը (ccTLD.ru): Հուլիս 1-3, 2015. Մակաո. ԻՀ ՀԿ վարչության անդամ և ALAC խմբի ղեկավար Լիաննա Գալստյանը մասնակցեց APrIGF2015 կոնֆերանսին ինչպես խոսնակ: Հունիս 30-Հուլիս 1, 2015. Թբիլիսի, Վրաստան. ԻՀ ՀԿ փոխնախագահ Գ.Սաղյանը մասնակցեց Advanced Research Workshop-ում “Options for Enhanced Regional Cyber Defence Cooperation in the Southern Caucasus and Black Sea Region” ինչպես խոսնակ: Հունիս 29, 2015. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ փոխնախագահ Գ.Սաղյանը մասնակցեց “Communicating 4 better communication” IIC’s Armenia Forum-ում ինչպես խոսնակ: Հունիս 25, 2015. Բուենոս Այրես, Արգենտինա. ԻՀ ՀԿ նախագահ Ի.Մկրտումյանը ԻՀ ՀԿ-ի անունից ստորագրեց ICANN-ի հետ Accountability Framework պայմանագիրը .AM դոմենի վերաբերյալ և նամակների փոխանակում .հայ դոմենի վերաբերյալ: ICANN-ի անունից փաստաթղթերը ստորագրեց ICANN-ի նախագահ Fadi Chehade-ն: Հունիս 24, 2015. Բուենոս Այրես, Արգենտինա. ԻՀ ՀԿ նախագահ Ի.Մկրտումյանը ներկայացրեց Armenian Generation Panel-ի նորացումները “Proposal for an Armenian Script Root Zone LGR” վերնագրով: Հունիս 20-26, 2015. Բուենոս Այրես, Արգենտինա. ԻՀ ՀԿ նախագահ Ի.Մկրտումյանը, փոխնախագահ Գ.Սաղյանը և վարչության անդամ, ICANN-ի APRALO-ի նախագահ Սիրանուշ Վարդանյանը մասնակցեցին ICANN53 հանդիպմանը:. Հունիս 23, 2015. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ վարչության անդամ Գրոգորի Վահանյանը հրապարակել է Հայկական խոշոր ձեռնարկությունների, պետական մարմիննրի վեբ կայքերի QI ինդեխսի և Ինտերնետ ծառայություն մատուցողների վեբ կաքյերի նոր ռեյտինգ: Հունիս 3-5, 2015. Սոֆիյա, Բուլղարիյա. ԻՀ ՀԿ-ի փոխնախագահ Գրիգորի Սաղյանը, վարչության անդամ Լիաննա Գալստյանը, ԻՀ ՀԿ անդամներ Հովհաննես Աղաջանյանը, Անի Դալլաքյանը և Մեդիակրթության կենտրոնի փոխտնօրեն, ԻՀ ՀԿ անդամ Նարինե Խաչատրյանը մասնակցեցին CEEDIG և EuroDIG 2015 կոնֆերանսներին: Մայիս 31-Հունիս 1, 2015. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն անդամները մասնակցեցին Barcamp 2015 ոչ պաշտոնական կոնֆերաանսին: Մայիս 25, 2015. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն դարձել է APTLD-ի ասոցիացված անդամ: Մայիս, 2015. Երևան, Հայաստան, ԻՀ ՀԿ-ն մասնակցել է Registry lock, Statistical Survey 2015, Reverse Whois lookup/domain portfolio checker CENTR-ի հարցումներին: Մայիս 16, 2015. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն հայտարարել է առաջին Հայկական Ինտերնետ կառավարման ֆորումը սեպտեմբերի 7-8-ին, 2015թ: Մայիս 15, 2015. Երևան, Հայաստան. ԻՀ ՀԿ վարչության անդամ Գրոգորի Վահանյանը հրապարակել է Հայկական պետական և ուսումնական վեբ կաքյերի նոր ռեյտինգ: Ապրիլ 29, 2015. ICANN, USA. ICANN-ի տնօրենների խորհուրդը բանաձեւ ընդունեց, որով .xn - y9a3aq (.հայ) դոմեյնի կառավարումը տրամադրվեց Ինտերնետ հանրություն ՀԿ-ին: Ապրիլ 15, 2015. Երեւան, Հայաստան. AMNIC-ը մասնակցել է CENTR-ի NASK-ի կողմից նախաձեռնած 'IP հասցեների վավերացում' խորագրով հարցմանը: Ամփոփ հարցման զեկույցը կարող եք տեսնել այստեղ՝ https://centr.org/Survey2015_IP_address_validation : Ապրիլ 12, 2015. Ինտերնետ հանրություն ՀԿ մասնակցել է Ապահով Համացանց Հայաստան 2015 ծրագիրն, որը իրականացրել են Մեդիակրթության կենտրոնը եւ Orange Արմենիա ընկերությունը: Ապրիլի 12, 2015թ Ապահով Համացանց Հասարակական Խորհուրդը ամփոփեց լավագույն ծնողական ժողովի և լավագույն բաց դասի դասավանդողների մրցույթի արդյունքները: Ապրիլ 7, 2015թ., Մոսկվա, Ռւսաստան: ԻՀ ՀԿ-ի վարչության անդամ Լիաննա Գալստյանը մասնակցել է ռւսաստանյան ինտերնետի կառավարման վեցերորդ ֆորումին: Մարտ 26, 2015. Երեւան, Հայաստան. ArmNet 2015 ավանդական ամենամյա համաժողովը Օրանժ Արմենիայի եւ ԻՀ ՀԿ-ի հովանավորությամբ կմեկնարկի ապրիլի 4-ին, 2015: Այս անգամ այն նվիրված է բջջային կիրառական ծրագրերին: Համաժողովի շրջանակում հայտարարվել է ArmNet Awards 2015 թ. լավագույն վեբ կայքերի եւ բջջային կիրառական ծրագրերի մրցույթ: «ArmNet Awards 2015» մասնակիցները մրցելու են հետեւյալ բաժիններում՝ Նորարարություն, բովանդակությունը, դիզայն եւ հարմարավետություն, սոցիալական ազդեցություն:. Grand Prix կպարգեւատրվեն լավագույն բջջային կիրառական ծրագրեր եւ լավագույն վեբ կայք: «ArmNet Awards 2015»-ի ժյուրին կուսումնասիրի եւ կգնահատի մրցույթին ներկայացված բոլոր կայքերը եւ բջջային ծրագրերը, հայտարարելով թեկնածուներին յուրաքանչյուր կատեգորիայիյում մարտի 30-ին: Արդյունքները կհայտարարվեն ապրիլի 4-ին պաշտոնական մրցանակաբաշխություն ժամանակ եւ կհրապարակվեն www.armnet.am կայքում: Մարտ 13, 2015. Երեւան, Հայաստան. Ինտերնետ հանրություն ՀԿ-ի վարչակազմը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Ինտերնետ համակարգման կենտրոնի (ccTLD.ru) ներկայացուցիչներ Օլգա Ալեքսանդրովայի եւ Մարիա Լյախովսկայայի հետ: Քննարկման թեման էր ԱՊՀ-ի, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ccTLD ռեգիստրների եւ ռեգիստրարների ավանդական ամենամյա միջազգային համաժողովը, որը տեղի կունենա Երեւանում 2015-ի սեպտեմբերի 9-11. Մարտ 12, 2015. Երեւան, Հայաստան. Orange-ը, Maeutica բրենդինգային գործակալությունը և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն հայտարարեցին հինգերորդ «ArmNet» տարեկան նախագծի մեկնարկը: Մարտ 2, 2015, Երեւան, Հայաստան. ԻՀ-ի վարչությունը հաստատեց “Hyperspace” (http://www.hyperspace.am) և “Ayb Solutions” (http://www.hostcab.com) ընկերությունների դոմեն գրանցողների կարգավիճակը: Փետրվար 27, 2015, Երեւան, Հայաստան. ԻՀ-ի վարչությունը քննարկեց Հայատառ .հայ դոմենի գրանցման առաջնային փուլի քաղաքականությունը: Փետրվար 27, 2015, Երեւան, Հայաստան. ԻՀ ցանցային սարքավորումներ նվիրաբերեց Հայկական վիրտուալ քոլեջին (AVC-AGBU): Փետրվար 20, 2015. Երեւան, Հայաստան. ՀՀ Տրանսպորտի և Կապի նախարարությունում տեղի ունեցավ բազմաշահարու Ինտերնետի կառավարման ֆորումի (ԻԿՖ) աշխաատանքային խմբի (ԱԽ) առաջին նիստը: ԻՀ ՀԿ-ն նշանակվեց ԱԽ խարտուղարություն, իսկ ԻՀ ՀԿ-ի փոխնախագահ Գրիգորի Սաղյանը – ԱԽ-ի քարտուղար: Մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց առաջարկությունները ԱԽ-ի աշխատանքային պլանի վերաբերյալ: Խմբի հիմնախնդիրներից մեկն է – կազմակերպել կանոնավոր Հայկական ԻԿՖ-ներ: Ստեղծվել է ԻԿՖ ԱԽ-ի փոստային ցուցակ և գրանցվել igf.am դոմենը: Փետրվար 23, 2015, ICANN, ԱՄՆ. ԻՀ-ն մասնակցեծ ccTLD հանրության CWG հարցումում նվիրված IANA-ի անցման ընթացքին: Արդյունքները հրապարակված են հետևյալ կայքում՝ http://ianaso.org/CWG/summary.html. Փետրվար 20, 2015, CENTR, EU. ԻՀ-ն մասնակցեծ հետևյալ CENTR-ի (http://www.centr.org) հարցումներում՝ Փետրվար 11, 2015, ICANN52, Սինգապուր. Armenian Generation Panel-ի անդամները ICANN52 IDN Root Zone LGR սեմինարի ժամանակ ներկայացրեցին “Update on Armenian GP” հեռաշնորհանդեսը: Փետրվար 9-12, 2015. ICANN52, Սինգապուր. ԻՀ-ի վարչության անդամ և APRALO-ի նախագահ Սիրանուշ Վարդանյանը մասնակցեծ ICANN52 Կոնֆերանսին: Փետրվար 9,11,12, 2015. Երեւան, Հայաստան. ԻՀ կազմակերպել է հեռամասնակցություն ICANN52-ի հանդիպմանը Սինգապուրում: Փետրվար 3, 2015. ICANN, USA. Generation Panel for the Armenian Script Root Zone Label Generation Rules (LGR) ստեղծված է: Տեղեկությունը Armenian Script GP-ի մասին կարող եք տեսնել այս հղումում՝ https://community.icann.org/display/croscomlgrprocedure/Armenian+Script+GP Հունվար 29-30, 2015. Բուդապեշտ, Հունգարիա. ԻՀ տնօրեն Ա.Ներսիսյանը, Վարչության անդամ Լ.Գալստյանը և ԻՀ անդամ Կ.Բաբաջանյանը մասնակցեցին Բուդապեշտում կայացած ISOC-ի Եվրոպական Ռեգիոնալ սեմինարին: Հունվար 27, 2015. Սոֆիա, Բուլղարիա. ԻՀ Վարչության անդամ Լ.Գալստյանը մասնակցեց Սոֆիայում կայացած SEE Dialogue on IG and EuroDIG 2015 նախապլանավորման հանդիպմանը: Հունվար 23, 2015. Երեւան, Հայաստան. ԻՀ վարչությունը հաստատեց Փյունիկ Հայկական Հաշմանանդամների ասոցիացիայի խնդրանքը pyunic.am անվճար դոմենային անուն տրամադրելու համար: Հունվար 14, 2015. Երեւան, Հայաստան. Ստաֆան Լաբ ընկերության տնորեն Հ.Գրիգորյանը շնոհանդեսով ներկայացրեց իր ընկերությունը: ԻՀ վարչությունը տրամադրեց Ստաֆան Լաբ ընկերությանը դոմեն գրացող կազմակեէրպության կարգավիճակ: Հունվար 13, 2015. Երեւան, Հայաստան. ԻՀ-ն հյուրընկալեր էր ArmIX Հիմնադրամի տարեկան ժողովը հետևյալ օրակարգով՝ Դեկտեմբեր 27, 2014. Երեւան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն շարունակել է իր օժանդակությունը կույրերի և վատ տեսողություն ունեցողների համար: https://www.youtube.com/watch?v=udZGFNVe9OU Դեկտեմբեր 23, 2014. Երեւան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն դիմում է ստացել Stafanlab ընկերությունից դոմեններ գրանցող կազմակերպության կարգավիճակ ստանալու համար: Դեկտեմբեր 23, 2014. Տեղի ունեցավ Հայկական Generation Panel-ի առաջին առ-ցանց հանդիպումը: Դեկտեմբեր 17, 2014. IANA, ԱՄՆ. ԻՀ ՀԿ-ն դիմել է IANA, որպեսզի իրեն տրամադրվի .xn--y9a3aq նիշերի շարանի կառավարումը: Դեկտեմբեր 12, 2014. IANA, ԱՄՆ.ԻՀ -ն դիմել է IANA-ին .հայ դոմենի կառավարումը լիազորել ԻՀ-ին: Դեկտեմբեր 10, 2014. ICANN, ԱՄՆ. Ստեղծվել է Հայկական Generation Panel-ի փոստային ցուցակը: Նոյեմբեր 2014, Երեւան, Հայաստան. Arcaler Scorecard թիմը Գրիգորի Վահանյանի ղեկավարությամբ հրապարակել է Հայկական և միջազգային կազմակերպությունների վեբ կայքերի ցուցանիշները` Նոյեեմբեր 27, 2014. ԻՀ ՀԿ-ն մասնակցեծ anycast սերվերների օգտագործման հարցումում, որը կատարվել էր CENTR-ի անդամների միջև:. Արդյունքները հրապարկված են Maciej Andzinski-ի կողմից: Նոյեմբեր 21, 2014. Երեւան, Հայաստան. Հայտարարությունը Հայկական IDN ccTLD դոմենը (.հայ) հաստատվելու մասին տեղակայված է կառավարական կայքում: Նոյեմբեր 20, 2014. ICANN, ԱՄՆ. Հայկական IDN ccTLD դոմենը (.հայ) հաստատվել է ICANN-ի կողմից:
Հայկական դոմենի նիշերի շարանի հաջող գնահատման ավարտի հայտարարությունը տեղակայված է այս կայքում՝ https://www.icann.org/news/announcement-2014-11-20-en. Նոյեմբեր 14, 2014. Երեւան, Հայաստան. ԻՀ փոխնախագահ Գ.Սաղյանը մասնակցեց կիբերանվտագությանը նվիրված Ազգային Ժողովի լսումներին: Առաջարկվեց ստեղծել կիբերանվտագության աշխատանքային խումբ: ԻՀ ՀԿ-ն կմասնակցի այդ խնբի նիստերին: Հոկտեմբեր 20-Նոյեեմբեր 7, 2014, Busan, Korea. ԻՀ ՀԿ փոխնախագահներ Գ.Գրիգորյանը և Գ.Սաղյանը մասնկցեցին ITU Plenipotentiary կոնֆերանսին: Հոկտեմբեր 12-17, 2014, Լոս Անջելես, ԱՄՆ. ԻՀ ՀԿ նախագահ Ի.Մկրտումյանը, վարչության անդամներ Սիրանուշ Վարդանյանը և Լիանա Գալստյանը մասնկցեցին ICANN 51կոնֆերանսին: Հոկտեմբեր 4-6, 2014, Երևան, Հայաստան: Ի.Մկրտումյանը և ուրիշ ԻՀ ՀԿ-ի անդամներ այցելեգին Digitecexpo 2014 ցուցահանդեսը:. Հոկտեմբեր 2, 2014, Երևան, Հայաստան: Ի.Մկրտումյանը և Գ.Սարգսյանը մասնակցեցին ՀԳՀՄ-ի (RUEA) սոցիալան գործընկերության 5-րդ ազգային կոնֆերանսին: Սեպտեմբեր 18, 2014, Երևան, Հայաստան: Ի.Մկրտումյանը հանդիպեց անվտանգության փորձագեր Կարեն Գասպարյանի հետ: Քննարկվեց Կարեն Գասպարյանի շնորհանդեսի բովանդակությունը ArmIGF-ի ֆորումում: Սեպտեմբեր 15, 2014, Երևան, Հայաստան: Ստամբուլի IGF-ի մասնակիցներ՝ Հովհաննես Աղաջանյանը և Սամվել Մարտիրոսյանը այցելեցին ԻՀ ՀԿ և կիսեցին իրենց տպավորությունները միջոցառման մասին: Սեպտեմբեր 11, 2014, Երևան, Հայաստան: ArmIGF-ի նախաձեռնող խումբը հանդիպեց շահառուներից մեկի՝ Վահան Միսակյանի հետ, ով ներկայացնելու է մարզային դպրոցները և գրադարանները և համաձայնեցրեցին իր շնորհանդեսի բովանդակությունը ArmIGF-ի ֆորումում: Սեպտեմբեր 5, 2014, Երևան, Հայաստան: ArmIGF-ի նախաձեռնող խումբը քննարկեց Ինտերնետի կառավարման հանձնաժողովի (ԻԿՀ) թեքնածությունները, կանոնադրությունը և ֆորումի անցկացման հնարավորությունը 2014 թվականին: Սեպտեմբեր 4, 2014, Երևան, Հայաստան: ArmIGF-ի նախաձեռնող խումբը Տրանսպորտի և Կապի նախարարությունում (ՏԿՆ) հանդիպել է ՏԿՆ-ի պատասխանատու խմբի հետ և քննարկել այն գործողությունները, որոնք բխում են IGF -ին վերաբերվող կառավարության որոշումից: ԻՀ ՀԿ-ին հանձնարարվեց գործողությունների ճանապարհային քարտեզ մշակել: Սեպտեմբեր 3, 2014, Երևան, Հայաստան: ArmIGF-ի նախաձեռնող խումբը հանդիպել է JFF-ի նախագահ Սուրեն Դեհերյանի հետ (jnews.am) և քննարկել ԶԼՄ շահառուների մասնակցությունը նախատեսվող ArmIGF-ի ֆորումին: Սեպտեմբեր 1, 2014, Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ն ներմուծել է առ-ցանց անդամավճարների մուծման համակարգ ARCA, Mastercard and VISA քարտերի միջոցով:. Օգոստոս 29, 2014, Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ի անդամներ Հովհաննես Աղաջանյանը և Արմեն Ղալումյանը ֆինանսական օժանդակություն ստացան Ստամբուլում կայանալիք IGF2014 կոնֆերանսին: Մյուս ԻՀ ՀԿ-ի անդամ Սամվել Մարտիրոսյանը ֆինանսավորում էր ստացել այլ աղբյուրներից: Օգոստոս 28, 2014, Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ի շարժական կոնսուլտանտ Վահան Միսակյանը Հրազդան քաղաքում անց է կացրել երկու դասընթացներ 6-հոգաանոց խմբերի համար նվիրված ԻՀ ՀԿ-ում մշակված գրադարանային կառավարման համակարգին և նորոգել 7 համակարգիչ: Օգոստոս 25, 2014, Երևան, Հայաստան: ArmIGF-ի նախաձեռնող խումբը հանդիպել է MediaEducation կենտրոնի տնօրեն Հայկազ Բաղյանի և փոխտնօրեն Նարինե Խաչատրյանի հետ և քննարկել Մեդիա կրթության մասնակցությունը նախատեսված ArmIGF-ի ֆորումին: Օգոստոս 21, 2014, Երևան, Հայաստան: ArmIGF-ի նախաձեռնող խումբը հանդիպել է REUA-ի ներկայացուցիչ Գագիկ Սարգսյանի հետ և քննարկել ՓՄԲ-ի մասնակցությունը նախատեսվող ArmIGF-ի ֆորումին: Օգոստոս 15, 2014, Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ի փոխնախագահ Գ. Սաղյանը ստացել է օժանդակություն ITU-ի Բուսանում (Կորեա) կայանալիք համաժողովին մասնակցության համար: Օգոստոս 13, 2014, Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ի նախագահ Ի.Մկրտումյանը ստացել է օժանդակություն ICANN 51 համաժողովին մասնակցության համար: Հուլիս 14, 2014թ., Երևան, Հայաստան: ICANN-ի փոխնախագահ Մայքլ Յակուշևը, Ռուսաստանի, ԱՊՀ-ի, Արևելյան Եվրոպայի ներգրավված ընդհանուր շահառուները այցելել են Հայաստան ու հանդիպում ունեցել Գագիկ Գրիգորյանի հետ, ով հանդիսանում է ՀՀ Տրանսպորտի ու Կապի Նախարարության աշխատակազմի ղեկավարն ու ԻՀ ՀԿ-ի շահառուն: Հուլիս 7, 2014թ., Երևան, Հայաստան: Ինտերնետ Հանրություն Հասարակական կազմակերպության տնօրեն Արման Ներսիսյանը մասնակցել է Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության (RUEA) 3-րդ համագումարին: Հուլիս 7, 2014թ.,Երևան, Հայաստան: . ISOC AM-ի խորհուրդը տվել է AM TLD-ում ռեգիստրարի իրավունք GNC-Alpha (Rostelecom) կազմակերպությանը: Հուլիս 4, 2014թ., Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ի փոխնախագահ Գրիգորի Սաղյանը, վարչության անդամներ` Սիրանուշ Վարդանյանն ու Լիաննա Գալստյանը, ինչպես նաև ISOC AM-ի անդամ Նարինե Խաչատրյանը ISOC AM-ի վարչության անդամներին զեկուցել են Լոնդոնում կայացած ICANN50 հանդիպման մասին: Քննարկվել է NTIA-ի կողմից պահանջված IANA-ի տնտեսվարությունը: Քանի որ հայաստանյան ALAC խմբի ներկայացուցիչները երեքն էին, որոշվել էր ավելի սերտ համագործակցություն ունենալ: Հուլիս 2-4, 2014թ.,Մոսկվա, Ռուսաստան: ԻՀ ՀԿ-ի անդամ Արման Խաչատրյանը մասնակցել է DOMINO-2014 ռեգիստրների հանդիպմանը` կազմակերպված ՌԴ ռեեստրի ccTLD.ru-ի կողմից: Հունիս 27, 2014թ. Աղվերան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ի նախագահ Ի. Մկրտումյանը, խորհրդի անդամներ` Ա. Կարախանյանը, Հ. Բաղյանը, անդամներ` Գ. Սաղյանը, Է. Այվազյանը մասնակցել են ՀԳՀՄ –ի, ԱՄԿ-ի ու Սկոլկովոյի հիմնադրամի կողմից կազմակերպված Skill Technology Foresight-ին նվիրված սեմինարին: Նպատատակն էր մշակել Հայաստանում ներկայիս փուլում գտնվող ՏՏ–ների զարգացման կրթական կարիքների նախագիծ: Հունիս 22-26, 2014թ, Լոնդոն, Միացյալ Թագավորություն, ICANN 50. ԻՀ ՀԿ-ի փոխնախագահ Գրիգորի Սաղյանն ու խորհրդի անդամները` Սիրանուշ Վարդանյանն ու Լիաննա Գալստյանը, մասնակցել են Լոնդոնում կայացած ICANN 50-ի հանդիպմանը: Հունիս 19, 2014թ., Երևան, Հայաստան, DigiTec2014. ISOC AM-ի անդամները` Արամ Աթոյանը, Իգոր Մկրտումյանն ու Մարգարիտա Սոլոմոնյանը, այցելել են DigiTec 2014 բիզնես ֆորում: Հունիս 18, 2014թ., Երևան, Հայաստան: Ռեգիստրարների սեմինարի հերթական չորրորդ սեմինարը տեղի է ունեցել ԻՀ ՀԿ-ում: Իգոր Մկրտումյանը, ADR գործընկերները, արբիտրաժի ու միջնորդության կենտրոնի ներկայացուցիչ Աիդա Ավանեսյանը ներկայացրել է AM տիրույթում դոմենների գրանցման իրավաբանական խնդիրների հետ կապված զեկույց: Հունիս 17, 2014թ., Երևան, Հայաստան: "Հոսթեր Գիգանտ" (Երեւան) և "Բետանետ"(Ալավերդի) ընկերություններին շնորհվել է ռեգիստրարի իրավունք AM TLD-ում: Հունիս 12-13, 2014թ., Բեռլին, Գերմանիա, Eurodig2014: ԻՀ ՀԿ-ի անդամներ Արամ Աթոյանը (X-TECH կազմակերպության ղեկավար) ու Նարինե Խաչատրյանը (Մեդիա կրթական կենտրոնի փոխտնօրեն) մասնակցություն են ունեցել EuroDIG 2014-ին: ԻՀ ՀԿ-ը առցանց կապ է կազմակերպել Բեռլինում EuroDig-ի համաժողովին մասնակցություն ունենալու համար: Հունիս 12, 2014թ., Երևան, Հայաստան: Ռեգիստրարների հերթական երրորդ սեմինարը տեղի է ունեցել ISOC AM-ի գրասենյակում: AMNIC-ի ադմինիստրատոր Աննա Կարախանյանը ներկայացրել է գրանցվողների-գրանցողների փոխհարաբերություններն ու AM դոմենների գրանցման քաղաքականությունը դոմենի կառավարման շրջանակներում: Հունիս 6, 2014թ., Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ի խորհրդի նիստ: ԻՀ ՀԿ-ը դիմումներ է ստացել HOSTERGIGANT և Betanet (Ալավերդի) կազմակերպություններից ռեգիստրար դառնալու հայցով: Վահան Ստեփանյանի HOSTERGIGANT և Սամվել Բակտաշյանի (Betanet) շնորհանդեսները ներկայացված են կայքում: Գ. Սաղյանն և Լ. Գալստյանը զեկույց են ներկայացրել Ստամբուլում INET համաժողովին մասնակցություն ունենալու մասին: Հունիս 5, 2014թ., Երևան, Հայաստան: Ռեգիստրարների հերթական երկրորդ սեմինարը տեղի է ունեցել ԻՀ ՀԿ-ի գրասենյակում: AMNIC-ի մենեջեր Հ. Դադիվանյանը ներկյացրել է շնորհանդես Ինտերնետ Տեխնոլոգիաների Կենտրոնի ու AMNIC-ի դերը AMTLD-ի կառավարման շրջանակներում: Մայիս 31-Հունիս 1, 2014թ., Երևան, Հայաստան: Բարքեմպ 2014 համաժողով. ԻՀ ՀԿ-ի անդամ, UCom կազմակերպության Ինտերնետ Տեխնոլոգիաների Անվտանգության բաժնի ղեկավար Կարեն Գասպարյանը ներկայացրել է շնորհանդես Կիբերանվտանգությունը Հայաստանում թեմայով: ԻՀ ՀԿ-ի վարչության անդամ Իննա Խոլոդովան նույնպես ներկա է եղել համաժողովին: Մայիս 29, 2014թ., Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել Ռեգիստրարների առաջին սեմինարը: Մոտ քսանհինգ գործող ու պոտենցիալ ռեգիստրարների ներկայացուցիչներ մասնակցել են AMTLD-ի կառավարմանը նվիրված սեմինարին: Զեկույց է ներկայացրել Ի. Մկրտումյանը: Մայիս 27, 2014թ., Երևան, Հայաստան: Ի. Մկրտումյանն ու Ա. Ներսիսյանը մասնակցել են Հայաստանի գործատուների հանրապետական միության Վերլուծաբանների ակումբի երկրորդ նիստին, որը նվիրված էր Հայաստանում անհավասար մրցակցությանը ու վերջինիս արմատախիլ անելու եղանակներին: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի գործատուների հանրապետական միության (RUEA) կողմից: Մայիս 27, 2014թ., Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ն դարձավ Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամ (RUEA): Մայիս 25, 2014թ., Երևան, Հայաստան: Գ. Սաղյանը մասնակցել է Նախախորհրդարանի նիստին` նվիրված Հայաստանում Տեղեկատվական Տեխնոլոգիաների զարգացմանը և ներկայացրել է շնորհանդես ազգային Ինտերնետի Կառավարման Ֆորումի պլանների վերաբերյալ: Մայիս 24, 2014թ., Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ն հովանավորել է ARMSec 2014 անվտանգության կոնֆերանսը: ԻՀ ՀԿ-ի CERT-ի ղեկավար Գրիգորի Սաղյանը, CERT-ի ադմինիստրատոր Իննա Խոլոդովան ու ԻՀ ՀԿ-ի վեբ անվտանգության փորձագետ Կարեն Գասպարյանը ներկայացրեցին շնորհանդեսներ: Մայիս 21, 2014թ., Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ի անդամներ` Գրիգորի Սաղյանը, Լիաննա Գալստյանը, Հրաչյա Ասատրյանը, Միսակ Խաչատրյանն ու Վալերի Ստեփանյանը մասնակցել են INET-Ստամբուլում համաժողովին: Մայիս 15, 2014թ., Երևան, Հայաստան: Հայաստանի կիբերտարածքում տեղեկատվական անվտանգության հարցերի շուրջ անց է կացվել կլոր սեղան: ԻՀ ՀԿ-ի փոխնախագահ Գրիգորի Սաղյանը ներկայացրել է շնորհանդես Հայաստանում ծառացած խնդիրների ու վերջիններիս լուծման շուրջ: Մայիս 15, 2014թ., ԻՀ ՀԿ գրասենյակ, Երևան, Հայաստան: Քննարկվել են ԻՀ ՀԿ-ի կողմից ռեգիստրարների համար կազմակերպվող Ռեգիստրարների սեմինարների պլանը: Մշակվել է սեմինարի ծրագիրը, և մայիսի 28-ը նշվել է որպես առաջին սեմինարի օր: Սեմինարները կանցկացվեն շաբաթը մեկ անգամ: Մայիս 14, 2014թ., ԻՀ ՀԿ գրասենյակ, Երևան, Հայաստան: Տեղի է ունեցել հայաստանյան IGF-ի նախապատրաստման նախաձեռնող խմբի առաջին հանդիպումը: Գագիկ Գրիգորյանը (ՏԿՆ), Իգոր Մկրտումյանը, Լիաննա Գալստյանը, Աննա Կարախանյանը (ԻՀ ՀԿ), Սամվել Մարտիրոսյանը (Internet Media), Հայկազ Բաղյանը (Mediaeducation Center), Արման Աթոյանը (X-Tech) ներկա են գտնվել հանդիպմանը: Որոշել են սկսել աշխատանքն ըստ օրակարգի, մասնակիցների ցանկից ու բյուջեից: Մայիս 12-16, 2014թ., Վարշավա, Լեհաստան: ԻՀ ՀԿ-ի անդամներ` Արման Ներսիսյանը, Արման Խաչատրյանն և Էդվարդ Այվազյանը մասնակցություն են ունեցել RIPE68-ին: Մայիս 11, 2014թ., Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ի խորհուրդը ընտրեց հինգ ԻՀ ՀԿ-ի անդամների (10-ից ավել դիմորդներից) մայիսի 21-ին 2014թ-ի INET-Istanbul համաժողովին ներկա գտնվելու համար: Նրանք են` Գրիգորի Սաղյան, Լիաննա Գալստյան, Հրաչյա Ասատրյան, Միսակ Խաչատրյան ու Վալերի Ստեփանյան: Մայիս 2, 2014թ., Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ն հայտարարել է, որ մայիսի 21-ին, 2014թ-ին ԻՀ ՀԿ-ի անդամները հնարավորություն կունենան մասնակցություն ունենալ INET-Istanbul համաժողովին: ԻՀ ՀԿ-ն չորս ընտրված մասնակիցներին կտրամադրի 500-ական ԱՄՆ դոլար: Ապրիլ 25, 2014թ., Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ն ICANN-ին դիմում է ներկայացրել հայկական IDN դոմենի համար: Ապրիլ 22, 2014թ.,Երևան, Հայաստան: ArmIX Board-ի հանդիպումը ԻՀ ՀԿ-ի գրասենյակում: Ներկա են գտնվել ArmIX-ի նոր անդամներ կազմակերպություններ: ArmIX-ում նոր սարքավորումներ են տեղադրվել ISOC –ի ու Google-ի հովանավորությամբ: Ապրիլ 18, 2014թ., Երևան, Հայաստան: Արդեն հայտնի են 2014թ.-ի Հայաստանում ապահով ինտերնետ ցանցի շրջանակներում լավագույն բաց դասի և հոգաբարձուների ժողովի հաղթողների անունները: Ապրիլ 10, 2014թ. Աղվերան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ի փոխնախագահ Գ. Սաղյանը, տնօրեն Ա. Ներսիսյանը, խորհրդի անդամներ` Ա. Կարախանյանը, Լ. Գալստյանը, Հ. Բաղյանը, ԻՀ ՀԿ-ի անդամներ Ա. Խաչատրյանն մասնակցություն են ունեցել երկրում կրթական կարիքների խնդիրներին նվիրված սեմինարին: Ապրիլ 8, 2014թ., Մոսկվա, Ռուսաստան: ԻՀ ՀԿ-ի նախագահ Ի. Մկրտումյանը մասնակցություն է ունեցել Շահագրգիռ կողմիերի գլոբալ փախհարաբերությունների գծով ICANN-ի փոխնախագահ Վենի Մարկովսկիի կողմից կազմակերպված համաժողովին: Պարոն Մարկովսկին ներկայացրեց Մայքլ Յակուշեվին, ով հանդիսանում է գլոբալ փախհարաբերությունների գծով նոր փոխնախագահը- Ռուսաստան/ CIS/ արևելյան եվրոպա: Յ. Կարգոպոլովը (Ուկրաինա), Ֆ. Ֆարմանովը (Ադրբեջան) նույնպես ներկա են գտնվել համաժողովին: Քննարկման թեման էր. Բազմակողմանի մշակված գործընթացը` կապված համայնքների տեսակետների ու առաջարկությունների հավաքմանը` հասկանալու, թե ինչպես պետք է տեղի ունենան IANA գործառույթների մեխանիզմների անցումը IANA-ի: Ապրիլ 7, 2014թ., Երևան, Հայաստան: Մեդիա Կրթական կենտրոնն և ԻՀ ՀԿ-ը անց են կացրել IGF-ի թեմայով սեմինար: Երևանի պետական համալսարանի ֆակուլտետներից` միջազգային հարաբերությունների, հեռահաղորդակցության, ժուրնալիստիկա, ինֆորմատիկայի ու կիրառական մաթեմատիկայի ավելի քան 40-ից ավել ուսանողներ մասնակցել են ինտերնետի կառավարման հանրային հսկողության թեմաներին նվիրված սեմինարին: Սեմինարի ընթացքում միաժամանակ հեռարձակվում էր ռուսական հինգերորդ ինտերնետի կառավարման ֆորումը: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են խնդիրներ` կապված գաղտնիության, կիբերանվտանգության, անդրսահմանային իրավասության ու ցանցի չեզոքության հետ: Ուսանողները ստացել են DiploFoundation-ի "Համացանցի կառավարում" գրքի հինգերորդ հրատարակությունը (հայերեն տարբերակով): Ապրիլ 7, 2014թ., Մոսկվա, Ռւսաստան: ԻՀ ՀԿ-ի նախագահ Ի. Մկրտումյանն և վարչության անդամ Աննա Կարախանյանը մասնակցություն են ունեցել ռւսաստանյան ինտերնետի կառավարման հինգերորդ ֆորումին: Մարտ 21, 2014թ., Սինգապուր: ԻՀ ՀԿ-ի վարչության անդամներ` ALAC խմբի ղեկավարներ Լիաննա Գալստյանն և Սիրանուշ Վարդանյանը մասնակցություն են ունեցել Սինգապուրում կայացած ICANN49 համաժողովին: Առաջին անգամ հայ ուսանողները մասնակցել են ICANN-ի հանդիպմանը: Լուսինե Անդրեյանն ու Սասուն Կոստանյանը պատվիրակներ էին մեդիակրթության կենտրոնից: Փետրվար 28, 2014թ., Երևան Հայաստան: Տեղի է ունեցել ԻՀ ՀԿ-ի ու ԻՏԿ-ի կառավարիչների հանդիպումը ռեգիստրարների հետ, որտեղ քննարկվել է հայկական ռեգիստրի ու ռեգիստրարների միջև ավելի վաղ տարածված նոր պայմանագիրը: Ռեգիստրարները չնչին լրացումներով հաստատել են նոր պայմանագիրը: Փետրվար 27, 2014թ., Երևան, Հայաստան: Տեղի է ունեցել ԻՀ ՀԿ-ի ժողովը, որտեղ քննարկվել է հայկական ռեգիստրի ու ռեգիստրարի միջև պայմանագիրը, որն իր մեջ ներառում էր լրացումներ` կապված անձնական տվյալների պահպանման հետ, ինչպես նաև դոմենային անուների ծախսերի հաշվարկման ու տեղական արբիտրաժի միջոցով վեճերի լուծման նոր մոտեցումներ: Խորհրդի անդամները հաստատել են նոր պայմանագիրը: Հունվար 12, 2014թ., TERENA: ԻՀ ՀԿ-ի Անվտանգության կենտրոնը (CERT AM) հավատարմագրվել է TF-CSIRT Trusted Introducer –ի կողմից (TERENA-յի ծառայություն): Դեկտեմբեր 4-8, 2013թ., Թբիլիսի, Վրաստան: ԻՀ ՀԿ-ի փոխնախագահ Գ. Սաղյանը, վարչության անդամներ` Իննա Խոլոդովան ու Կարեն Երզնկյանը, ինչպես նաև, ISOC AM-ի անդամներ` Գուրգեն Պետրոսյանը, Յուջին Պրոխորենկոն, Կարեն Գասպարյանն ու Էդվարդ Այվազյանը մասնակցություն են ունեցել CEENET NREN Technology Workshop on Network Security-ին: Նոյեմբեր 5, 2013թ., Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ի նախագահ Ի. Մկրտումյանը հարցազրույց է տվել Մեդիամաքս գործակալությանը Freenet.am.-ի անցյալի, ներկայի ու ապագայի մասին: Նոյեմբեր 1, 2013թ., Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ի փոխնախագահ Գրիգորի Սաղյանը անց է կացրել մամլո ասուլիս տեղական հեռուստատեսության և ռադիո գործակալությունների համար անհատական տվյալների պաշտպանության թեմայի շուրջ: Հոկտեմբեր 10, 2013թ., Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ն թարգմանեց, հրատարակեց ու տարածեց Ջովան Կուրբլաջայի <<Ինտերնետի կառավարումը>> գրքի 5-րդ հրատարակությունը:
Հուլիս 14-18, 2013թ., Դուրբան: ԻՀ ՀԿ-ի վարչության անդամ Սիրանուշ Վարդանյանը մասնակցել է Դուրբանում կայացած ICANN-ի կոնֆերանսին:
Հունվար 25, 2013թ., Երևան, Հայաստան: Տեղի է ունեցել Հայաստանյան Ապահով Ինտերնետ հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվել են մոտակա ծրագրերը (Safe.am-ը Մեդիակրթության կենտրոնի, ԻՀ ՀԿ-ի, Orange Armenia-ի, Կրթության և գիտության նախարարության կրթական տեխնոլոգիաների Հայաստանի ազգային կենտրոնի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությունն է): Հունվար 25, 2013թ., Երևան, Հայաստան: ISOC AM-ի վարչության անդամ Գրիգոր Վահանյանը հրապարակել է հայկական կրթական և լրատվամիջոցների կայքերի վարկանշային աղյուսակը: Դեկտեմբեր 14, 2012թ., Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ:ԻՀ ՀԿ-ի փոխնախագահ Գրիգորի Սաղյանը մասնակցել է Համաշխարհային հեռահաղորդակցման կոնֆերանսին WCIT: Վերջնական փաստաթղթեր ստորագրողները: Դեկտեմբեր 8, 2012թ., Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ն հովանավորեց ArmNet 2012 համաժողովը: Armnetawards, լավագույն հայկական վեբկայքերը: Հոկտեբեր 14-18, 2012թ.:ԻՀ ՀԿ-ի փոխնախագահ Գրիգորի Սաղյանը մասնակցել է Տորոնտոյում ICANN 45 համաժողովին: Սեպտեմբեր 24-28, 2012թ.:ԻՀ ՀԿ-ի փոխնախագահ Ալբերտ Տոնեյանն ու վարչության անդամ, AMNIC-ի ղեկավար Հրանտ Դադիվանյանը Ամստերդամում մասնակցել են RIPE 65-ի համաժողովին: Սեպտեմբեր 20, 2012թ.: ԻՀ ՀԿ-ն գործարկել է ինտերնետային տարածության անվտանգության մոնիտորինգի կայքը` www.websec.am: Սեպտեմբեր 11-13, 2012թ.:ԻՀ ՀԿ-ի վարչության անդամ Աննա Կարախանյանը մասնակցել է ccTLD-ի ռեգիստրների ու ԱՊՀ, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի ռեգիստրարների հինգերորդ միջազգային համաժողովին, որը կայացել է Բուդվա քաղաքում (Չերնոգորիա): Աննա Կարախանյանը ներկայացրեց AM դոմենների վարչարարությանը վերաբերող շնորհանդես: Օգոստոս 25-26, 2012թ.: ԻՀ ՀԿ-ի անդամ Արման Աթոյանը մասնակցել է Բեռլինում Եվրոպական Քեմփուս Փարթիին, որը հանդիսանում է ամենամեծ էլեկտրոնային ժամանցային միջոցառումը աշխարհում: Այն օրական 24 ժամ ու մեկ շաբաթյա տևողությամբ տեխնոլոգիական փառատոն է հազարավոր campuseros-ների, հաքերների, ծրագրավորողների, խաղացողների ու տաղանդավոր մարդկանց համար: Հագեցած լինելով համակարգիչներով ու այլ խաղալիքներով, գիշերելով տեղում` նրանք ընդգրկղվում են յուրօրինակ միջավայրի մեջ: 2012թ., օգոստոս: Սեմինար ԻՀ ՀԿ-ի դիրքորոշումը ACTA, SOPA և PIPA-ի ակտերի վերաբերյալ: 2012-ը, հուլիս: Ջովան Կուրբալաջայի «Համացանցի կառավարում» գրքի շնորհանդեսը`հրապարակված հայերեն լեզվով: Հուլիս 6, 2012թ.: IPv6-ի օր Հայաստանում: ԻՀ ՀԿ-ն ու ASNET-AM-ը կազմակերպեցին IPv6-ի օր Հայաստանում: Ա. Պետրոսյանը հանդես եկավ Հայաստանի ակադեմիական և հետազոտական IPv6 ցանցի բարելավման պատրաստակամության շնորհանդեսով: Ի. Մկրտումյանը ներկայացրեց Հայաստանում IPv6-ի վիճակն ու առկա խնդիրները, որոնք պետք է լուծում ստանան: Հունիս 15, 2012թ.: ԻՀ ՀԿ-ն կազմակերպել էր Digitec Business Forum-ում կլոր սեղան` քննարկելու Freenet.am-ի անցյալի, ներկայի ու ապագայի խնդիրները: Հունիս 1, 2012թ.: ISOC-ի դրամաշնորհային ծրագրի կոմիտեն ընտրեց ԻՀ ՀԿ-ի <<Հայաստանի կույրերի ու թույլ տեսողություն ունեցողների միության մշակութային կենտրոնում ինտերնետ հասանելիության կենտրոն ստեղծելու>> նախագիծը` ֆինանսավորման համար: Ապրիլ 22-24, 2012թ.: ԻՀ ՀԿ-ի անդամ Կարեն Գասպարյանը մասնակցել է Global INET 2012-ի կոնֆերանսին: Հունվար, 2012թ.: ICANN, ԱՄՆ: ԻՀ ՀԿ-ն դարձավ ICANN-ում ALAC-ի անդամ:Դեկտեմբեր 7, 2011թ.: ԻՀ ՀԿ-ն հովանավորեց ArmNet 2011 Armnetawards համաժողովը` լավագույն հայկական վեբկայքեր:
Նոյեմբեր 17, 2011թ.: ISOC-ի դրամաշնորհային ծրագրի կոմիտեն ընտրեց ՀԳԳ-ի <<ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանում բովանդակության ստեղծման կենտրոնի կարգավորում>> նախագիծը ֆինանսավորելու համար: ԻՀ ՀԿ-ն կհամաֆինանսավորի նախագիծը: Նոյեմբեր 9, 2011թ.: ԻՀ ՀԿ-ի նախագահ Իգոր Մկրտումյանը, փոխնախագահներ` Վլադիմիր Սահակյանն ու Գրիգորի Սաղյանը, ինչպես նաև ԻՀ ՀԿ-ի անդամներ` Նարինե Խաչատրյանն ու Արման Աթոյանը Բուխարեստում մասնակցել են INET համաժողովին: Հոկտեմբեր 14-16, 2011թ., Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ն համաֆինանսավորեց "ԱՐՄՏԵԼԵՄԵԴ` Ճանապարհ դեպի ապագա» տելեբժշկության ու էլեկտրոնային առողջապահության առաջին հայկական միջազգային կոնգրեսը, http://congress.armtelemed.org. Հուլիս 6, 2011թ.: IPv6-ի օր Հայասատնում: Մայիս 12, 2011թ.: ISOC-ի դրամաշնորհային ծրագրի կոմիտեն ընտրեց ASNET-AM-ի «Վերակառուցել Հայաստանի Ակադեմիական (հետազոտական) IPv6 ցանցի պատրաստվածությունը» նախագիծը` ֆինանսավորելու համար: ԻՀ ՀԿ-ն կհամաֆինանսավորի ծրագիրը: Նոյեմբեր 23, 2010թ.: ISOC-ի դրամաշնորհային ծրագրի կոմիտեն ընտրեց ԻՏՁՄ-ի «Հայկական ինտերնետի փոխանակման հանգույցի մեկնարկում» նախագիծը` Ֆինանսավորելու համար: Մայիս, 2010թ. RIPE: AMNIC-ը (Ինտերնետ Տեխնոլոքիաների Կենտրոն, ITC-ն) RIPE-ից ստացավ AS համար: Հունիս 30, 2009. Երեւան, Հայաստան. AM տիրույթում անվայել բովանդակությանը արձագանքող խումբ է ստեղծվել: Որեւէ AM տիրույթի սկզբունքներին (https://www.amnic.net/policy/am/) հակասող բովանդակությանը հանդիպելուց կարելի է նամակ ուղղել այդ խմբին: Խումբը կուսումնասիրի նամակը եւ համապատասխան քայլեր կձեռնարկի: Հուլիս, 2008. ICANN, ԱՄՆ: ԻՀ ՀԿ-ն դարձավ ICANN-ի ccNSO-ի անդամ: Նոյեմբեր 12-14, 2007թ. Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ն հյուրընկալեց "NATO / ISOC սեմինարը "Հայ ազգային հետազոտություններն ու կրթությունը ցանցերում": Քննարկվել են ձառքբերումները, խնդիրներն ու լուծումները: Մայիս, 2007թ. Ինտերնետ Հանրություն, ԱՄՆ: ԻՀ ՀԿ-ն դարձավ ISOC-ի մասնաճյուղը: Ապրիլ, 2007թ. ICANN, ԱՄՆ: ԻՀ ՀԿ-ն ICANN-ի հետ փողանակել է արտոնագրությունների նամակները: Հունիս, 2006թ. Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ն դիմում է ներկայացրել համաշխարհային ISOC-ին` ISOC-ի մասնաճյուղ (ISOC Chapter) դառնալու համար: 2006թ., Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ն Բաց Հասարակության Ինստիտուտից ստացել է դրամաշնորհ` շարժական խորհրդատուների (e-riders) կենտրոն ստեղծելու համար: 2005թ., Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ն Բաց Հասարակության Ինստիտուտից ստացել է դրամաշնորհ`դպրոցների համար ցանցային ադմինիստրատորներ վերապատրաստելու համար: Սեպտեմբեր 21, 2004, Երեւան, Հայաստան. ԻՀ ՀԿ-ն հյուրընկալեց CENTR-ի 23րդ համաժողովը: 2004թ., Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ն Բաց Հասարակության Ինստիտուտից ստացել է դրամաշնորհ` դպրոցների վրա հիմնված տելեկենտրոնների ազգային ցանցի ուսումնական կենտրոն` ստեղծելու նպատակով: Կետրոնը պետք է վերապատրաստի տելեկենտրոնների անձնակազմը: Փետրվար 27, 2003, Ֆրանկֆուրտ, Գերմանիյա. ԻՀ ՀԿ-ն ընդունվեց CENTR-ի լիիրավ անդամ: 2003,թ., Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ն մասնակցել Եվրասյա Հիմնադրամից «Հարավային Կովկասում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման գերակայությունները» նախագծին: 2002թ.,Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ն Եվրասյա Հիմնադրամից դրամաշնորհ է ստացել էլեկտրոնային առևտրի ու էլեկտրոնային առևտրի մսնագետների վերապատրաստման կենտրոնի ստեղծման համար: 2001թ., Երևան, Հայաստան: ԻՀ ՀԿ-ն Եվրասյա Հիմնադրամից ստացել է դրամաշնորհ` Microsoft ծրագրային ապահովման միջոցների ուսումնական կենտրոն ստեղծելու նպատակով: Հունվար, 2000թ., Երևան, Հայաստան: AmIUG-ն վերանվանվեց "Ինտերնետ հանրություն" ՀԿ-ով (ԻՀ ՀԿ): Նոյեմբեր, 1998թ.,Երևան, Հայաստան: AmIUG-ն հայտ է ներկայացրել CEENet-ին անդամագրվելու համար: 1997թ., IANA, ԱՄՆ: AmIUG-ն IANA-ից դոմենների տիրույթը կառավարելու իրավունք է ստացել: Սեպտեմբեր, 1996թ.,Երևան, Հայաստան: Ըստ Արմինկոյի հետ համաձայնագրի, ինչպես նաև AmIUG-ի խորհրդի որոշմամբ AMNIC-ը ներգրավվել է AmIUG-ի կազմում: Հոկտեմբեր, 1994թ., Երևան, Հայաստան: Արմինկո ընկերությունում Էդգար Դանիելյանցի ղեկավարությամբ հիմնադրվեց Հայաստանի ցանցային տեղեկատվական կենտրոնը (AMNIC): Հոկտեմբեր, 1994թ., Երևան, Հայաստան: Հիմնադրվեց “Հայաստանի ինտերնետ օգտագործողների խումբ” ՀԿ (AmIUG, որը հետագայում վերանվանվեց “Ինտերնետ Հանրություն” ՀԿ), և գրանցվեց ՀՀ Արդարադատության Նախարարությունում: Հոկտեմբեր 1993թ, Երևան, Հայաստան:: Հիմնադրվեց Հայկական Ինտերնետ օգտագործողների խմբի (AmIUG) ստեղծման նախաձեռնող ժողովը և սկսվեց կանոնադրության մշակումը:
|
Փոստային հասցե՝ Արամ Խաչատուրյան փող. 17-3, Երեւան, ՀՀ,
Հարցերը, դիտողությունները և առաջարկությունները խնդրում ենք ուղարկել այս հասցեյով: Որոնում |